«Մեզ ևս մեկի թերի նախագահ պետք չէ», - Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ, մեկնաբանելով իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի ընտրարշավը, հայտարարել է ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Հարիսն ու նրա թիմն ամեն կերպ խուսափում են հանրային միջոցառումներից և հարցազրույցներից։
«Դեմոկրատ լինելն, իհարկե, շատ ավելի հեշտ է։ Որևէ բան անել պետք չէ։ Մենք դա տեսանք նաև անցած գիշեր», - նշել է Թրամփը՝ խոսելով Քամալի Հարիսի առաջին մեծ հարցազրույցի մասին։
Նրա խոսքով, սակայն, Հարիսը հետագայում ևս կշարունակի խուսափել հարցազրույցներից։