Մատչելիության հղումներ

Հարձակում Դանիայի վարչապետի վրա


Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն, արխիվ
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն, արխիվ

Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա, հաղորդում է Reuters-ը։

Հայտնի է, որ հարձակվողը մոտեցել է Ֆրեդերիկսենին Հին քաղաքի հրապարակում և հարվածել նրան։ Վարչապետը չի տուժել, բայց ցնցված է կատարվածից։

Դանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ 39-ամյա տղամարդը կներկայանա դատարան՝ հարձակման հետ կապված նախնական հարցաքննության։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ վարչապետը ոչինչ չեն հայտնել տղամարդու դրդապատճառների մասին։

Ֆրեդերիկսենը Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և վարչապետը 2019 թվականից։

ԵՄ մի քանի առաջնորդներ դատապարտել են միջադեպը, որը տեղի է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձից ընդամենը երեք շաբաթ անց և Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում գրառմամբ դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «նողկալի արարք, որը հակասում է այն ամենին», ինչին հավատում և պաշտպանում են Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG