Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հարավային Օսիայի համար Միութենական պետությանն անդամակացելը «հնարավոր և ամենահեռանկարային տարբերակներից մեկն է»։
Հարավային Օսիան Վրաստանից անջատվել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում։
Ռուսաստանից բացի ընդամենը մի քանի երկիր է ճանաչել Հարավային Օսիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունը։ Թբիլիսին և միջազգային հանրությունը նրանց համարում են Վրաստանի անքակտելի մասը։
Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն են կառուցում 1999 թվականից։ Կողմերը բազմիցս նշել են, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը: