Հարավային Կորեայում դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի, նույնականացվել է 141-ը, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը:
Վթարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Jeju Air 7C2216 չվերթը ժամանել էր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից, ինքնաթիռում 181 ուղևոր է եղել։
Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ ամենամահաբեր ավիավթարն է։
Քննիչներն այս պահին դիտարկում են թռչունների հետ բախվելու և եղանակային պայմանների տարբերակները՝ որպես ավիավթարի հնարավոր գործոններ:
Ինքնաթիռը շահագործվում է Jeju Air ավիաընկերության կողմից, այն արտադրվել է 2009-ին։