Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը Ուկրաինայում պատերազմի տեղափոխումն «իր պատասխանատվության գոտի» էսկալացիայի նոր փուլ է որակում


Կուրսկի մարզ Սումիի շրջան, 10-ը օգոստոսի, 2024թ․
Կուրսկի մարզ Սումիի շրջան, 10-ը օգոստոսի, 2024թ․

Ուկրաինայում պատերազմի տեղափոխումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է, հայտարարել է ռազմական դաշինքը՝ կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակած մեկնաբանությունում։

Միաժամանակ կառույցից հայտնում են, որ ՀԱՊԿ-ը մինչ այս պահը Մոսկվայից դիմում չի ստացել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված, ստանալու դեպքում, ռազմական դաշինքը խոստանում է գործել ըստ ընթացակարգի։

«ՀԱՊԿ-ում ընդունված ընթացակարգի համաձայն, միության անդամ պետությունը, որի մոտ ռազմական օգնության անհրաժեշտություն է ծագել, պետք է պաշտոնապես դիմի կազմակերպությանը։ Այս պահի դրությամբ նման դիմում Ռուսաստանի Դաշնությունից՝ Կուրսկի մարզում տիրող իրավիճակի հետ կապված չի եղել»,- հայտարարում է ՀԱՊԿ-ը։

ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Երևանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Ամիսներ առաջ Հայաստանում պատասխանատվության գոտին ճշտելու մասին պաշտոնական Երևանի պահանջին ՀԱՊԿ-ից արձագանքել էին, մասնավորապես, թե «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG