«Գոյ» թատրոնի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս եկան շենքից։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն՝ հասկանալու հաջորդ քայլը։
Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո 35 տարի գործող «Գոյ»-ը հունվարին միացավ Մայր թատրոնին՝ նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի մեկ ստորագրությամբ։ Միացմանն ընդդիմացող «Գոյ»-ի անձնակազմը թե՛ դատարաններում, թե՛ դրանից դուրս շարունակում է պայքարել հին կարգավիճակը վերականգնելու համար։