Մատչելիության հղումներ

Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. վարչապետ


Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ և ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, որը շատ կարևոր է», - ասաց Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ նախնական տվյալներով Վանաձորից մինչև Այրում կայարան երկաթգիծը վնասվել է մոտ 2.5 կմ չափով:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG