Մատչելիության հղումներ

«Գուցե վերջին հնարավորությունն է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համար»․ Բլինքենն Իսրայելում է


Բլինքենը ժամանում է Իսրայել, 18-ը օգոստոսի, 2024թ․
Բլինքենը ժամանում է Իսրայել, 18-ը օգոստոսի, 2024թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Իսրայել։

«Սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագուն, գուցե վերջին հնարավորությունը պատանդներին տուն վերադարձնելու, կրակը դադարեցնելու և յուրաքանչյուրին կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհի վրա դնելու համար»,- «Ռոյթերս»-ի փոխնցմամբ, ընթացիկ բանակցությունների մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարն՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպումից առաջ։

Նա հանդիպոմներ է ունելու նաև Իսրայելի վարչապետի, և պաշտպանության նախարարի հետ։

Բլինքենը Իսրայել է ժամանել կիրակի օրը։ Սա նրա 9-րդ այցն է Մերձավոր Արևելք անցած տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի վերսկսումից ի վեր։

ԱՄՆ պետքարտուղարը երեքշաբթի օրը Իսրայելից մեկնելու է Եգիպտոս։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG