Մատչելիության հղումներ

Գործող նախագահ Միլանովիչը հաղթեց Խորվաթիայի ընտրություններում


Զորան Միլանովիչ
Զորան Միլանովիչ

Խորվաթիայի գործող նախագահ Զորան Միլանովիչը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 74,68 տոկոսը։

«Սա իմ հանդեպ վստահության և վերջին հինգ տարիներին աշխատանքիս հանդեպ գնահատականն է», - հայտարարել է Միլանովիչը։

Երկրորդ փուլում Միլանովիչի արևմտամետ մրցակից, կրթության նախկին նախարար Դրագան Պրիմորացը, ով գործող նախագահին համարում էր սպառնալիք Խորվաթիայի համար, արդեն ընդունել է իր պարտությունը։

«Մենք պետք է հարգենք Խորվաթիայի քաղաքացիների որոշումը», - ասել է Պրիմորացը։

Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը դեկտեմբերի 29-ին էր։ Միլանովիչը հավաքեց ձայների 49,1 տոկոսը, Պրիմորացը՝ 19,35 տոկոսը։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ավելի քան 50 տոկոս ձայն հավաքել։ Խորվաթիայի նախագահական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 թեկնածու։

Զոլան Միլանովիչը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի փետրվարից։ Նա նախկինում ղեկավարել է Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Միլանովիչը բազմիցս քննադատել է Ուկրաինային՝ այն համարելով աշխարհի ամենակոռումպացված երկիրը, ինչպես նաև դեմ է արտահայտվել Կիևին Եվրամիության և ՆԱՏՕ-ի աջակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG