Մատչելիության հղումներ

Ղազախստանցի ընդդիմադիր գործչի դեմ մահափորձ Կիևում


Ուկրաինա - Ղազախստանցի ընդդիմադիր Այդոս Սադիկովի հարձակման ենթարկված ավտոմեքենան, Կիև, 18-ը հունիսի, 2024թ.
Ուկրաինա - Ղազախստանցի ընդդիմադիր Այդոս Սադիկովի հարձակման ենթարկված ավտոմեքենան, Կիև, 18-ը հունիսի, 2024թ.

Կիևում մահափորձ է կատարվել ղազախստանցի ընդդիմադիր, BASE տեղեկատվական ալիքի ղեկավար Այդոս Սադիկովի դեմ, վերջինս հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը՝ լրագրող Նատալյա Սադիկովան, ով կրակոցի պահին ամուսնու հետ մեքենայում էր գտնվում։

Ուկրաինայի իրավապահները հետաքննում են տեղի ունեցածը։
Այդոս Սադիկովը Ղազախստանի իշխանությունների կոշտ քննադատներից է, մասնավորապես ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նա մեղադրում է «Ռուսաստանի օգտին աշխատելու» մեջ։ Ընդդիմադիր գործիչն ակտիվորեն աջակցել է 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին։

Հայրենիքում Սադիկովի և նրա կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրանք մեղադրվում են ատելություն սերմանելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG