Ավատվել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի համատեղ "Biplestik-2024" զորավարժությունները։
Վերոնշյալ հինգ երկրների ռազմական ղեկավարները ժամանել են Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդան և հետևել զորավարժությունների վերջին մարտավարական դրվագներին։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների մասնակիցները գործողություններ են իրականացրել Կասպից ծովի ափամերձ գոտում պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման ուղղությամբ՝ «բարձր պրոֆեսիոնալիզմով և ճշգրտությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները»։
Մարտավարական դրվագի ավարտից հետո տեղի է ունեցել վարժանքներում ներգրավված ռազմական տեխնիկայի և ավիացիոն միջոցների հանդիսավոր շքերթ, որին հաջորդել է զորավարժությունների փակման արարողությունը։
Նշվում է, որ մասնակից երկրների զինվորական ղեկավարները դրական են գնահատել զորավարժությունների ընթացքը, ժամանակակից զինտեխնիկայի և միջոցների արդյունավետ օգտագործման մասնակիցների հմտությունները, ինչպես նաև զինծառայողների պրոֆեսիոնալիզմը։
Զորավարժությունները մեկնարկել էին հուլիսի 8-ին։ "Biplestik-2024"-ին մասնակցում էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ չորս հազար զինվորականներ, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։