Ղազախստանում մեկնարկել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։
Ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության՝ «Բիրլեստիկ-2024» միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 17-ը։
Նշվում է, որ հինգ երկրների ռազմական ստորաբաժանումները զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություններ կիրականացնեն։
Զորավարժություններին մասնակցում են շուրջ չորս հազար զինվորականներ, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։
Մարտավարական դրվագները կիրականցվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի ավիացիայի անձնակազմի, ռազմանավերի և նավակների, հրետանու անձնակազմի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ: