Քրեական վարույթ կա նախաձեռնված, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվում gg ընկերությանն առնչվող երեք հասցեներում, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ առանց հավելյալ տեղեկատվություն տրամադրելու։
Խուզարկվող գրասենյակներից մեկը գտնվում է Մամիկոնյանց փողոցում։
gg ընկերության գրասենյակներում խուզարկության մասին Ֆեյսբուքում գրառում էր կատարել նաև փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգան հայտարարությամբ:
gg ընկերության տնօրեն ու հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից է։