Մատչելիության հղումներ

Գերչինսկի․ Եվրամիությունը դադարեցրել է բարձր մակարդակի բոլոր շփումները Վրաստանի հետ


Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկի, արխիվ
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկի, արխիվ

«Բրյուսելում որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր շփումները Վրաստանի հետ», - հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին՝ մանրամասնելով, թե այդ քայլի պատճառը «իշխանությունների հակաեվրոպական հռետորաբանությունն ու գործողություններն են»։

«ԵՄ անդամ պետությունները ներքին քննարկում էին կազմակերպել, որ նվիրված էր Վրաստանի իշխանությունների պահվածքին։ Այն մենք համարում ենք ոչ բարեկամական ԵՄ հանդեպ։ Որպես հետևանք՝ որոշում է կայացվել սահմանափակել Վրաստանի գործող կառավարության հետ բարձր մակարդակում կազմակերպվող շփումները։ Հենց այդ պատճառով է, որ վերջին ամիսներին ոչ ԵՄ ներկայացուցիչների այցեր են եղել Վրաստան, ոչ էլ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ Բրյուսելում», - նշել է ԵՄ դեսպանը։

XS
SM
MD
LG