Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող վիճահարույց օրինագիծը։
«Այս օրենքը հիմնված է բանականության, ինչպես նաև բազմադարյա քրիստոնեական, վրացական, եվրոպական արժեքների վրա, որոնք պաշտպանում են մարդու համար ամենաարժեքավորը՝ ընտանիքն ու երեխաներին», - նշել է Պապուաշվիլին։
Արևմտյան կառույցների կոշտ քննադատությանը ենթարկված այս օրինագծով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին արգելվում է երեխա որդեգրել, արգելվում են նաև ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցներում ու սեռի փոփոխությանն ուղղված վիրահատությունները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել այս օրինագիծը։ Դրա հետ մեկտեղ նախագահը չէր կիրառել վետոյի իր իրավունքը։