Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն


Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի դիմաց, Թբիլիսի, 28-ը մայիսի, 2024թ.
Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի դիմաց, Թբիլիսի, 28-ը մայիսի, 2024թ.

Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ի լիագումար նիստին հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Վետոն հաղթահարելու օգտին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։

Առաջիկա օրերին օրենքը կրկին ուղարկվելու է նախագահի ստորագրմանը, բայց այս անգամ նախագահի մերժումից հետո այն կարող է ստորագրել խորհրդարանի խոսնակն, ու օրենքն ուժի մեջ կմտնի։

Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG