Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում երկարաձգվել է Դուրովի կալանքը. AFP


Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը, հայտնում է AFP-ն։

Գործակալությունը նշում է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։

Bloomberg-ը գրել է նաև, որ Telegram-ի հիմնադրի կալանքը կարող է երկարաձգվել։ Նշվում է, որ ֆրանսիական օրենքների համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է ավելացվել միայն մեկ անգամ։

Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Telegram-ն էլ անդրադառնալով նրա ձերբակալմանը նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG