Մատչելիության հղումներ

«Սպասում ենք այս իրավիճակի արագ հանգուցալուծմանը». Telegram-ը մեկնաբանել է Պավել Դուրովի ձերբակալումը


Telegram սոցցանցի թիմն անդրադառնալով սոցիալական ցանցի հիմնադրի Պավել Դուրովի ձերբակալմանը՝ նշել է, որ Telegram-ը ենթարկվում է ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը. «դրա չափավորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և անընդհատ բարելավվում է»:

«Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախակի է ճանապարհորդում Եվրոպայում։ Անհեթեթություն է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են այդ հարթակի չարաշահման համար։ Համաշխարհային մասշտաբով գրեթե մեկ միլիարդ օգտատեր Telegram-ն օգտագործում է որպես հաղորդակցության միջոց և որպես կենսական տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի արագ հանգուցալուծմանը։ Telegram-ը բոլորիդ հետ է», - նշված է հայտարարությունում:

Օրերս հայտնի դարձավ, որ Փարիզի Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է ռուս միլիարդատեր Պավել Դուրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG