Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը


Ֆրանսիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ երկու փուլից հետո ապահովելով 182 տեղ խորհրդարանի ստորին պալատում:

Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի աջ ծայրահեղական «Ազգային միավորում»-ը չկարողացավ առաջ անցնել «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիային, գրում է ֆրանսիական մամուլը։

Մակրոնի «Միասին» կոալիցիան Ազգային ժողովում 168 մանդատ կունենա, Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը՝ 143 մանդատ, մնացած կուսակցությունները կստանան 84 պատգամավորական մանդատներ։

Ընտրությունների երկրորդ փուլում մարդկանց մասնակցությունը կազմել է 66,6 տոկոս, սակայն կոալիցիաներից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Դրա համար անհրաժեշտ էր զբաղեցնել 577 տեղերից 289-ը։

Վարչապետ Գաբրիել Ատալը կիրակի ուշ երեկոյան հայտարարել է, որ երկուշաբթի օրը հրաժարական կտա։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները որքան կպահանջվի։

Ֆրանսիայի նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց անցած ամիս, երբ աջ ծայրահեղականները տպավորիչ հաղթանակ տոնեցին Եվրախորհրդարանի ընտրություններում:

Հունիսի 30-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով առաջատարն էր «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը «Նոր ժողովրդական ճակատ»-ն էր՝ 28 տոկոսով, «Միասին»-ը 20 տոկոսով երրորդն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG