Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Դամասկոսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, 3-ը հունվարի, 2025թ․
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Դամասկոսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, 3-ը հունվարի, 2025թ․

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպում է ունեցել Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ պատրիարք Հովհաննես 5-րդի և Սիրիայի այլ քրիստոնյա կրոնական առաջնորդների հետ, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Հանդիպումից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Բարոից բացի այսօր սիրիական մայրաքաղաք կժամանի նաև Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, ինչպես հաղորդվում է ՝ հանդիպելու Սիրիայի նոր կառավարիչների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։

Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո արևմտյան կառավարությունները սկսել են աստիճանաբար կապեր հաստատել Սիրիայի նոր իշխանության ներկայացուցիչների հետ, որոնք հայտնի են իրենց իսլամիստական ծայրահեղ գաղափարախոսությամբ և ահաբեկչական խմբավորումների հետ կապերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG