Մատչելիության հղումներ

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա


Անալենա Բերբոք, Ժան-Նոել Բարոն
Անալենա Բերբոք, Ժան-Նոել Բարոն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այսօր մեկօրյա այցով մեկնում են Սիրիա։

Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշում է, որ նրանք կհանդիպեն Սիրիայի դե-ֆակտո ղեկավար Ահմեդ աշ Շարաայի հետ։

«ԵՄ անունից ֆրանսիացի գործընկերոջս հետ իմ այսօրվա ուղևորությունը Սիրիա հստակ ազդանշան է սիրիացիներին, որ Եվրոպայի և Սիրիայի, Գերմանիայի և Սիրիայի միջև նոր քաղաքական սկիզբ հնարավոր է», - Դամասկոս մեկնելուց առաջ հայտարարել է Բերբոքը։

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները Եվրամիության առաջին բարձրաստիճան դիվանագետներն են, որ այցելում են Սիրիա դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։

«Այսօր Բերբոքի հետ գնում եմ Դամասկոս։ Ֆրանսիան և Գերմանիան միասին կանգնած են սիրիացի ժողովրդի կողքին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ անցումային գործընթացին՝ ի շահ սիրիացիների և տարածաշրջանային կայունության», - X-ում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ուշագրավ է, որ Սիրիայում իշխանության եկած ու Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ-Շամը»-ը դեռ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության ահաբեկիչների ցանկում է, թեև դա չի խանգարում, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության երկրների պատվիրակություններն այցելեն Դամասկոս և հանդիպում ունենան նրանց հետ Սիրիայի ապագայի հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG