Մատչելիության հղումներ

Գրենլանդիան ԵՄ տարածք է, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ մեկին, ով էլ լինի, ներխուժել իր սահմաններ: Ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետն այսպիով արձագանքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որը չէր բացառել ուժի կիրառում Գրենլանդիայի գնման հարցում։

Թրամփը մի քանի անգամ հայտարարել է Դանիայից Գրենլանդիան ձեռք բերելու իր ցանկության մասին՝ պնդելով, թե դա «չափազանց կարևոր» է ամերիկյան անվտանգության համար։

Ֆրանսիայի արտգործնախարարը Radio France-ի խնդրանքով մեկնաբանել է Սպիտակ տուն վերադարձող Թրամփի խոսքերը:

«Գրենլանդիան Դանիայի ինքնավար մարզն է և ԵՄ տարածք է։ Խոսք լինել չի կարող առ այն, որ ԵՄ-ն թույլ տա աշխարհի որևէ այլ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա», - հայտարարել է նախարար Բարոն՝ համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ը չի ներխուժի կղզի։

«Եթե ինձ հարցնում եք՝ արդյոք կարծում եմ Միացյալ Նահանգները ներխուժի Գրենլանդիա, իմ պատասխանն է՝ ոչ։ Բայց հայտնվե՞լ ենք մի ժամանակաշրջանում, երբ փրկվում է ուժեղը, իմ պատասխանն է՝ այո»,- ասել է Բարոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG