Մատչելիության հղումներ

Fox News-ի վերջին հարցումների համաձայն, Բայդենն առաջ է անցել Թրամփից


Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն

Պահպանողական համարվող Fox News գործակալության վերջին հարցումների համաձայն, Ջո Բայդենը երկու կետով առաջ է անցել Դոնալդ Թրամփից։ Բայդենը ստացել է 1095 հարցվածների ձայների 50 տոկոսը, Թրամը՝ 48 տոկոսը։

Պարբերաբար անցկացվող հարցումների տվյալները ցույց են տալիս, որ անցած աշնանից ի վեր Բայդենն առաջին անգամն է ավելի շատ ձայներ ստանում, քան Թրամփը։

Fox News-ի մայիս ամսվա հարցումներով՝ Դոնալդ Թրամփը Բայդենից առաջ էր մեկ կետով, իսկ մարտ ամսվա հարցումներով՝ 5 կետով։

Վերջին անգամ հարցումների արդյունքները Բայդենին մեկ կետով առավելություն էին տվել անցած հոկտեմբերին՝ 49 տոկոս, Թրամփին տված 48 տոկոսի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG