Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքի գործն արդեն դատարանում է


Գյումրիում անցած օգոստոսին ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործն արդեն դատարանում է։ 5 զինծառայողները մեղադրվում են խմբով խուլիգանության համար։

Գործը քննող Շիրակի մարզի դատավոր Արփինե Շտոյանը նրանց նկատմամբ ընտրել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ Գործի բուն քննությունը դեռ չի սկսել։

Բազայի մոտակայքում գտնվող «Ռոսիա» մսամթերքի վաճառակետի սեփականատերը անցած օգոստոսին «Ազատության»-ը պատմել էր, որ իր խանութ հարբած զինծառայողներ էին մտել, ու քանի որ իրենց վատ էին պահել, աշխատակիցները նրանց դուրս էին հրավիրել։ Զինծառայողները 10-15 րոպե անց վերադարձել էին ավելի մեծ խմբով ու ծեծել խանութի աշխատակիցներին։

Առաջադրված հոդվածով տուգանքից մինչև հինգ տարի ազատազրկում է սահմանված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG