Մատչելիության հղումներ

Ֆիդանը ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունները բարելավելու հույս է հայտնել


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, արխիվ

5 տարվա ընթացքում Թուրքիան առաջին անգամ մասնակցել է Եվրամիության (ԵՄ) նախարարների հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ Անկարայի դժվարին կապերը բարելավելու հարցում առաջընթաց կգրանցվի։

Դաշինքին միանալու երկու տասնամյակ ձգվող Թուրքիայի հայտը սառեցվել է ԵՄ-ի մտահոգությունների պատճառով՝ մարդու իրավունքներին առնչվող խնդիրենր, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան և Կիպրոսի շուրջ քաղաքական վեճերը։

Այդուհանդերձ, դաշինքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնության կարիքն ունի, մասնավորապես միգրացիոն հարցերում։ 2019 թվականին ԵՄ անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը հանգեցրեց նրան, որ Բրյուսելը սպառնաց պատժամիջոցներով Անկարայի դեմ և դադարեցրեց երկխոսության որոշ ուղիներ:

Երկկողմանի կապերն աստիճանաբար սկսել են բարելավվել 2021 թվականից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG