Մատչելիության հղումներ

«Եվրաքվե»-ի ստորագրությունները նույնականացվել են. ԵՄ-ին անդամակցելու նախագիծը կարող է ԱԺ մտնել


«Եվրաքվե» նախաձեռության անդամների կողմից ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից 52 հազար 351 -ը նույնականացված է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստով հաստատեց: Ձայները բավարար են, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:

«Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախաձեռնող խումբը վճռական է, հարցն արդիական, և նախագիծը ներկայացնելու են օրենսդիր մարմին:

«Ակնհայտ է, որ ժողովրդավարական երկրում չի կարելի հաշվի չառնել այդ ստորագությունների քանակը, սա ժողովրդավարական ինստիտուտ է, երբ քաղաքացիները կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց Զեյնալյանը:

Հայաստանը եվրոպական ընտանիքին մոտեցնելու նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:

XS
SM
MD
LG