Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայենը երկրորդ անգամ ստանձնում է Եվրահանձնաժողովի նախագահությունը


Եվրախորհրդարանը հաստատեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Նրա երկրորդ հնգամյա ժամկետով պաշտոնավարման առաջարկին կողմ են քվեարկել 720 պատգամավորներից 401-ը։

Գերմանացի քաղաքական գործիչը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունն՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այժմ ֆոն դեր Լայենը պետք է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմ ձևավորի։ Հաղորդվում է, որ առաջին անգամ նրա գլխավորած գերատեսչությունում կստեղծվի նոր պաշտոն՝ պաշտպանության հարցերով հանձնակատար։

Իր ծրագրային ելույթում Եվրահանձնաժողովի նախագահությունը երկրորդ անգամ ստանձնող գործիչը հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականության մասին, խոսել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունից։ Նա խոստացել է հետագայում էլ խստացնել դաշինքի արտաքին սահմանները՝ Ռուսաստանին ու Բելառուսին ուղիղ մեղադրելով երրորդ երկրների միջոցով Եվրամիությանը ճնշելու փորձերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG