Մատչելիության հղումներ

Երևանը կրկին հայտարարում է՝ խաղաղության պայմանագիրը «մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում» կարելի է ստորագրել


Երևանը կրկին հայտարարում է՝ հայ-ադրեջանական խաղաղության պայմանագիրը «մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում» կարելի է ստորագրել։

Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վրացի պաշտոնակից Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար։ Կցանկանայի նաև քննարկել ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ամբողջական բացման կարևորությունը տարածաշրջանում կայունության զարգացման և ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողականորեն տրամադրված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Միրզոյանը։

Միրզոյանն այսօր է ժամանել Թբիլիսի։ Նա նախ առանձնազրույց է ունեցել Դարչիաշվիլիի հետ, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, օրակարգում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր էին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG