Մատչելիության հղումներ

Երևանում ՃՏՊ-ից տուժածներից 2-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության․ ԱՆ


 ցորենով բեռնված Shacman բեռնատարը վթարից հետո, 11-ը օգոստոսի, 2024թ․
ցորենով բեռնված Shacman բեռնատարը վթարից հետո, 11-ը օգոստոսի, 2024թ․

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, ասված է հաղորդագրությունում:

Երեկ Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում ցորենով բեռնված Shacman բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN ավտոբուսին, այնուհետև կայանած Toyota-ին և կողաշրջվել, կա մոտ 20 տուժած։ Առողջապահության նախարարությունն էլ փոխանցեց, որ 18 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG