Երևանի Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացվել է 18 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։
8 հոգի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվի, նշում են ԱՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի՝ ցորենով բեռնված «Shacman» բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota»-ին և կողաշրջվել։