Մատչելիության հղումներ

Երեկ տեղացած առատ ձյունը կրկին հերթեր է առաջացրել Լարսի անցակետում


Մեքենաները Վերին Լարսի անցակետում, 28-ը նոյեմբերի, 2024թ․
Մեքենաները Վերին Լարսի անցակետում, 28-ը նոյեմբերի, 2024թ․

Երեկ տեղացած առատ ձյունը կրկին բեռնատար ու մարդատար մեքենաների հերթեր է առաջացրել Լարսի անցակետում: Այսօր, Հայաստանի ժամանակով 14:30-ին մարդատարների համար ճանապարհը բացվել է, իսկ բեռնատարների համար դեռ ոչ:

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ ռուսական կողմից շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում իր հերթին։

«Խաչի լեռնանցքում, որը գտնվում է Վրաստանի տարածքում, հիմնականում խնդիրն էնտեղ է լինում։ Լեռնային գոտի է, ձնահոսքի վտանգը միշտ կա ու ճանապարհը շատ նեղ է։ Ճանապարհը որ էդտեղ փակվում է, արդեն երթևեկությունը դադարում է երկու ուղղությամբ», - ասաց Հակոբյանը։

Վերին Լարսն անցնելու համար հերթերում մնացած վարորդներն երեկ երեկոյան ու այսօր առավոտյան նկարահանած իրենց տեսանյութերով կիսվում էին տելեգրամյան խմբերում։

Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը, տարվա գրեթե բոլոր եղանակներին է խնդրահարույց: Վահան Հակոբյանը հիշեցնում է՝ վերջին տարիներին Վերին Լարսի ռուսական անցակետում ավելացվել են անցուղիները, դրա շնորհիվ հերթերը կրճատվել են։

«Մինչ այդ, եթե գործում էր 11 ուղի, 2023-ի մայիսից այդ ուղիների քանակը դարձավ 39, և այս պահին այդ 39 ուղիներն աշխատում են, դրանցից 24-ը թեթև մարդատար մեքենաներին են սպասարկում, իսկ մնացած 15-ը սպասարկում են բեռնատար և մեծ ուղևորատար տրանսպորտներին», - ասաց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդը։

Բեռնափոխադրող ընկերություններից մեկի վարորդը, որ ավելի քան տասը տարի բեռնատար մեքենայով ապրանք է հասցնում Ռուսաստան, հետո այնտեղից նոր խմբաքանակ ներկրում Հայաստան, ասում է՝ շատ էր ուրախացել, երբ վերջերս բեռնատարների համար ներդրվեց օնալայն հերթագրման համակարգը, բայց վերջին 15 օրերին, ասում է, անհասկանալի բաներ են կատարվում:

Մանրամասները՝ ստորև

XS
SM
MD
LG