Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը հեռախոսով տարածաշրջանային հարցեր են քննարկել


 Թուրքիայի նախագ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում, հուլիս, 2024թ․
Թուրքիայի նախագ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում, հուլիս, 2024թ․

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահական աշխատակազմի հաղորդագրությունը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալուն միտված գործընթացին, և Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն՝ ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, արժանապատիվ և տեւական խաղաղություն ապահովելու համար», - ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասված է հաղորդագրությունում։

Կրեմլն իր հերթին տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են էներգետիկ ոլորտում նախագծերը, հացահատիկի գործարքի վերսկսումը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների վերջին քննարկումների արդյունքները Էր Ռիադում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սևծովյան նախաձեռնության, հացահատիկի գործարքի վերսկսման շուրջ։

«Միաժամանակ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու Կիևի ռեժիմի շարունակվող սադրիչ փորձերի վրա», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG