«Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նաև Անկարայի միանշանակ աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ պնդելով, թե Իսրայելը կարող է պատերազմ սկսել այդ երկրի դեմ։
«Թուրքիան աջակցում է Լիբանանին և մյուս տարածաշրջանային դերակատարներին ևս կոչ է անում սատարել Բեյրութին», - հայտարարել է Էրդողանը։
Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի այս որոշմանը: