Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Կիպրոսի խնդրի ֆեդերատիվ լուծումն անհնարին է»


«Կիպրոսի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես երկու անկախ պետությունների ձևավորման միջոցով», - այսօր կղզու հյուսիսային, թուրքաբնակ հատված կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հավատացած ենք, որ դաշնային պետության ստեղծման միջոցով Կիպրոսի խնդիրը լուծել անհնարին է։ Անցած տարիներին կիպրոսցի հույները հստակորեն ցույց են տվել, որ իշխանությամբ կամ բնական պաշարներով կիսվելու որևէ մտադրություն չունեն», - նշել է Էրդողանը՝ ընդգծելով, թե՝ «ցանկացած լուծում, որ չի հանգեցնի երկու առանձին պետությունների ստեղծմանը, մեզ կտանի փակուղի»։

Էրդողանը Հյուսիսային Կիպրոս էր ժամանել թուրքական բանակի ներխուժման 50-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG