Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը


Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթն են հաստատել։ Նոր սահմանափակումները տարածվում են 54 անձի և 30 կազմակերպության վրա՝ Ռուսաստանից, Չինաստանից և Հյուսիսային Կորեայից։

Նոր պատժամիջոցները թիրախավորում են «ստվերային նավատորմի» նավթային տանկերներ, որոնց օգնությամբ, ինչպես հաղորդվում է, Ռուսաստանը շարունակում է նավթի առևտուրը։

Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել նաև ռուս երգչուհի Լարիսա Դոլինայի, մի խումբ ռուս զինվորականների, «Գազպրոմ»-ի աշխատակիցների, չինացի գործարարների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի տեղակալի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG