Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջիկայում կսկսի հանդես գալ Հայաստանի եռագույնի ներքո


Թենիսիստ Էլինա Ավանեսյան, արխիվ
Թենիսիստ Էլինա Ավանեսյան, արխիվ

Ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը սկսել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ հետագայում Հայաստանի դրոշի ներքո մրցումներին մասնակցելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո, մենք սպասում ենք, որ մարզուհին կստանա Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի ամեն ինչ պաշտոնական լինի»,- ասել է նա։

Ավանեսյանը 21 տարեկան է և կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում հիմա 78-րդ տեղում է։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքը 2023 և 2024 թվականներին Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG