Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանը պետք է հետևի կանոններին․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբե, արխիվ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբե, արխիվ

Կանոնները բյուրեղի նման պարզ են՝ ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանների հետևի ԵԽԽՎ կանոններին, հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Ալիևն ասել է, թե Ադրբեջան ԵԽԽՎ պատգամավորների մուտքի արգելքը կվերացվի Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության իրավունքների վերականգնումից հետո:

«ԵԽԽՎ-ը չի կարող շանտաժի ենթարկվել. պայմանները շատ պարզ են. Ադրբեջանը պետք է պահպանի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոններն՝ առանց «եթե» ու «բայց»-ի, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։ Եվ, իհարկե, մուտքի արգելքներ չպետք է լինեն», - գրել է գերմանացի պատգամավորը X-ի իր էջում։

ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Բաքուն օրերս հայտարարեց, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելուն կողմ քվեարկած պատգամավորներն Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել, նրանց մուտքը երկիր կարգելվի, քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG