Մատչելիության հղումներ

ԵԽ-ից Բուլղարիայի նախագահին կոչ են անում չստորագրել ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում արգելող օրենքը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտին, արխիվ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտին, արխիվ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտին կոչ է արել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին չստորագրել օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում։

«Իշխանությունները պետք է պայքարեն ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և թշնամական հռետորաբանության դեմ, այդ թվում՝ ընտրությունների նախաշեմին», - X-ում գրել է է Օ'Ֆլաերտին՝ հավելելով, որ ինքը «խորապես մտահոգված է» բուլղարացի օրենսդիրների կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով։

Օրեր առաջ խորհրդարանն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում է կրթական համակարգում «ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված գաղափարների և տեսակետների քարոզչությունը»: Ակտիվիստները Ռադևին կոչ են արել վետո դնել օրենքի վրա, սակայն նա դեռ իր մտադրությունների մասին չի հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG