Մատչելիության հղումներ

«Եկել ենք այստեղ խաղալու ու հաղթելու». վաղը Վիեննայում «Ռապիդ»-«Նոա» հանդիպումն է


ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում վաղը Վիեննայում Երևանի «Նոա»-ն կմրցի տեղի «Ռապիդի» հետ։

Նախախաղային ասուլիսում «Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ տրամադրվածություն ունի թիմը և ի՞նչ արդյունք են ակնկալում, կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը պատասխանեց. - «Բոլորս շատ ուրախ ենք, մեկ ընտանիքի պես ենք։ Վաղվա խաղի սպասելիքները նույնն են, ինչ բոլոր խաղերին. մենք եկել ենք այստեղ ֆուտբոլ խաղալու և հաղթելու»։

Թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան, իր հերթին, ասաց, որ թիմը լավ մարզավիճակում է գտնվում, և որ մրցակցային ու դիտարժան խաղ է լինելու վաղը. - «Յուրաքանչյուր խաղին, որ մենք գնում ենք, սպասելիքները հաղթական են»։

«Նոա»-ի մուտքը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ մեկնարկեց հաղթանակով՝ 2:0 հաշվով չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի նկատմամբ։ Վաղվա խաղից զատ՝ հայաստանյան ակումբը կհանդիպի նաև Անգլիայի «Չելսի»-ի, կիպրական APOEL-ի, սերբական «Բաչկա Տոպոլա»-ի և իսլանդական «Վիկինգուր»-ի հետ։

XS
SM
MD
LG