Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը


Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

ՈւԵՖԱ ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիան։

65-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023-ի հունվարից։

Հավաքականը Ազգերի լիգայի չորրորդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 0։2 հաշվով։

Սկոպյեում կայացած առաջին խաղում դարձյալ հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով։

Այժմ խմբում առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG