Մատչելիության հղումներ

Դմիտրիևն Ուիթքոֆի հետ բանակցություններն արդյունավետ է որակել


Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի նախօերին տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Բանակցություններն ընթացել են նախագահական գրադարանի շենքում՝ փակ դռների հետևում, օրակարգի հիմնական թեման՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն էր, հաղորդում է լրատվամիջոցը։

Նախօրեին ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էր հանդիպել Ուիթքոֆի հետ։

Դմիտրիևը թեև բանակցություններից մանրամասներ չի ներկայացրել, սակայն դրանք արդյունավետ է որակել։

«Արդյունավետ քննարկումներ Սթիվեն Ուիթքոֆի հետ», - X-ում գրել է Դմիտրիևը։


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Սանկ Պետերբուրգում քննարկումները հնարավորություն կտան «Ռուսաստանի դիրքորոշման հիմնական տարրերը, մտահոգությունները» փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG