Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ


ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման գործընթացը, այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, Ուիթքոֆը՝ որպես նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, ինչ-որ բան կհասցնի Պուտինին։ Պուտինը դա կլսի։ Ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ զրույցը կշարունակվի», - նշել է Պեսկովը։

Ավելի վաղ էլ ռուսաստանյան TASS պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG