Դիլիջանում անցկացվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որի մեկնարկին այսօր ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:
Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: