«Եթե Ֆրանսիայի ցուցադրած խաղը ձանձրացնում է ձեզ՝ այլ խաղ դիտեք», - այսօր Մյունխենում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։
«Սա առանձնահատուկ առաջնություն է, դրա ընթացքում խփված գոլերի քանակը ավելի քիչ է, քան նախկինում։ Դրա հետ մեկտեղ, մեր նպատակը Ֆրանսիայի բնակիչներին ուրախություն պարգևելն է, հատկապես երկրում տիրող նման բարդ պայմաններում։ Այնպես որ, ինձ միևնույն է, եթե ասենք՝ շվեդները ձանձրանում են մեր թիմի խաղը դիտելիս», - հայտարարել է Դեշամը։
Այսօր երեկոյան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։