Մատչելիության հղումներ

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, արխիվ

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը՝ առանց հավելյալ մանրամասների։

Հասանովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի հրավերով։ Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ներկա կգտնի ռազմական լայնածավալ վարժանքներին, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի բանակի զինծառայողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG