Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավը երեկ երեկոյան ուսումնավարժական թռիչքների ժամանակ կործանվել է: Ինչպես հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը, օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, և այն անհետացել է ռադարներից:
Նախնական վարկածով՝ ՄիԳ-ը ավիաաղետի հետևանքով ընկել է Կասպից ծովը:
Իրականացվում են անհետաձգելի միջոցառումներ օդաչուին հայտնաբերելու և փրկելու համար:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը քննում է ավիաաղետի պատճառները: