Այսօր առավոտյան և անցած գիշեր չորս մարդ է վիրավորվել Ռուսաստանի Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը՝ պնդելով, որ հարվածների հեղինակը ուկրաինական բանակն է։
Նահանգապետի խոսքով՝ հարվածներից մեկը հասցվել է մարզում գործող հրշեջ կայաններից մեկին, մյուսը՝ գյուղատնտեսական ձեռնարկությանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում ԱԹՍ-ների ոչնչացման մասին որևէ տեղեկություն այսօր չի տարածել։