Խերսոնի շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վեց մարդ է վիրավորվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Երկու մարդ էլ վիրավորվել է Խարկովի մարզի Կոնդրաշովկա գյուղում՝ ռուսական կառավարվող ռումբի հարվածի հետևանքով, տելեգրամյան ալիքում գրել է մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ գնդակոծվել են նաև Կուպյանսկ-Ուզլովոյ, Լիպչանովկա և այլ բնակավայրեր, կան ավերածություններ։
Անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան երեք անգամ հրթիռակոծվել է Սումիի շրջանը, հայտնում է մարզպետարանը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նիկոլաևի շրջանի Օչակովում հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել. տուժածներ չկան, հաղորդում են տեղի պաշտոնական աղբյուրները։