Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի շուրջը, հաղորդում է BBC-ին՝ նշելով, որ դրանք պետք է «նախազգուշացում» լինեն ինքնակառավարվող կղզու անկախությանը ձգտողների համար։
Joint Sword 2024B կոչվող զորավարժությունները տեղի են ունենում Թայվանի նախագահ Ուիլյամ Լայի հայտարարության ֆոնին։ Օրեր առաջ նա խոստացավ դիմակայել Պեկինի կողմից «անեքսիային»:
Թայվանը հայտարարել է 25 ինքնաթիռ, յոթ ռազմածովային և չորս այլ նավ հայտնաբերելու մասին։
Զորավարժությունները տեղի են ունենում կղզու շրջակայքում գտնվող ինը վայրերում, հայտարարել են չինական զինվորականները:
Թայվանն էլ բարձր պատրաստության վիճակի է բերել իր զինվորներին՝ նշելով, չինական զորավարժությունները շրջապատում են կղզին։
Թայվանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Չինաստանի «սադրիչ պահվածքը»՝ հավելելով, որ պատրաստ է պաշտպանության։
Թայվանի դաշնակից ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է զորավարժությունները։
Պեկինը Թայվանը համարում է իր անջատված նահանգ, որը վաղ թե ուշ պետք է վերադառնա Չինաստանի կազմ։ Միևնույն ժամանակ թայվանցիները յոթանասուն տարվա բաժանումից հետո իրենց համարում են առանձին ժողովուրդ, իսկ իրենց կղզին` առանձին երկիր։ Կղզին ունի սեփական Սահմանադրությունը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներ և մոտ 300 հազարանոց բանակ։ Թայվանի անկախությունը ճանաչում է աշխարհի 15 պետություն։