Ռիո դե Ժանեյրոյում սեպտեմբերի 18-ին մեկնարկել է Մեծ քսանյակի (G20) երկօրյա հանդիպումը, տեղեկացնում է Reuters-ը։
Համաշխարհային առաջնորդները քննարկում են առևտրի, կլիմայի փոփոխությայն և միջազգային անվտանգության հարցեր։
G20-ին, հիմնականում, մասնակցում են անդամ երկրների ղեկավարները, սակայն Ռուսաստանն այս միջոցառմանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ժամանել Բրազիլիա։ 2023-ի մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի կասկածանքով։ Նշվում է, որ Բրազիլին հնարավոր է կատարեր Միջազգային քրեական դատարանի որոշումն ու ձերբակալեր Պուտինին։
Պուտինն ասել է՝ չի մեկնի Ռիո՝ նշելով, որ իր այցը կարող էր խաթարել գագաթնաժողովի աշխատանքը։
Գագաթնաժողովն ընթանում է աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին։ Գագաթնաժողովին ներկա է ԱՄՆ-ը գործող նախագահ Ջո Բայդենը։
G20-ի անդամ են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան և Ճապոնիան: